header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Սուբսիդավորվող լիզինգ
Կիսվել`

Սուբսիդավորվող լիզինգ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում տրամադրում  է լիզինգ  մինչև 1 մլրդ․ ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի/Եվրոյի չափով մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը։

  • Ժամկետ

    6-120 ամիս

  • Առավելագույն գումար

    1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Տրամադրման պայմաններ

Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։

Լիզինգառու ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր
Լիզինգի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Մեկ Վարկառուին (ներառյալ փոխկապակցված կազմակերպությունները) տրամադրվող Վարկի գումար*
  • ** ՀՀ տարածքում  օգտագործվելու նպատակով նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնման կամ ներմուծման համար՝ 1 մլն-ից մինչև 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք  ԱՄՆ դոլար կամ Եվրո,

  • ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացման համար (մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում)՝ ձեռք բերված մեքենասարքավորման մինչև 30%,
  • Վարկառուի բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերման կամ  արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավման համար՝ 1 մլն-ից մինչև 400 մլն ՀՀ դրամ կամ համարժեք  ԱՄՆ դոլար կամ Եվրո։
Լիզինգի ժամկետ 6-120 ամիս
Լիզինգի նպատակը

 

 

Նպատակային է համարվում այն Վարկը, որը տրամադրվել է ստորև ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և  Հավելվածի 3-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝

  • B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում»,
  • C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն»,
  • D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում»,
  • F (ԷՖ) «Շինարարություն»,
  • G 45.2 (ՋԻ) «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»,
  • H (ԷՅՋ) «Փոխադրում և պահեստային տնտեսություն»,
  • I 55 (ԱՅ) «Կացության կազմակերպում» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների)
  • J (ՋԵՅ) «Տեղեկատվություն  և կապ»,
  • M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն»,
  • N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ»,
  • P (ՓԻ) «Կրթություն»,
  • Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում»,
  • R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն)
Տոկոսագումարի սուբսիդավորման ժամկետ Մինչև 42 ամիս
Մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված Կարող է կիրառվել մինչև 6 ամիս
Տոկոսագումարի սուբսիդավորման չափ

ՀՀ դրամ՝ 10%
ԱՄՆ դոլար /Եվրո՝  8%

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ սկսած 15%-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 9%-ից, Եվրո՝ սկսած 8%-ից***  

Սեփական սպառման վերականգնվող էներգիայի էլեկտրոկայանների կառուցման և/կամ ընդլայնման նպատակով սարքավորումների ձեռքբերման դեպքում՝

  • մինչև 150կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ - ՀՀ դրամ՝ 9.4%
  • 150-ից մինչև 500կՎտ հզորությամբ սեփական սպառման նպատակով էլեկտրաէներգիա արտադրող լիցենզավորված արևային էլեկտրակայաններ - ՀՀ դրամ՝ 8.9%
  • 500-ից մինչև 1050կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների ինքնավար խմբեր - ՀՀ դրամ՝ 8.9%
  • Վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների հիման վրա կառուցվող էլեկտրակայաններ (քամի, բիոզանգված, երկրաջերմային կայաններ և այլն) - ՀՀ դրամ՝ 8.9%
Տարեկան փաստացի տոկոսադրույք (սուբսիդավորման արդյունքում)

ՀՀ դրամ՝ սկսած 5,12%-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 1,01%-ից, Եվրո՝ սկսած 0%-ից

 

Սեփական սպառման վերականգնվող էներգիայի էլեկտրոկայանների կառուցման և/կամ ընդլայնման նպատակով սարքավորումների ձեռքբերման դեպքում ՀՀ դրամով՝ սկսած 0%-ից։

Լիզինգի կանխավճար (լիզինգի առարկայի վերջնական)

Արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների ձեռք բերման համար տրամադրվող լիզինգ - սկսած 10%-ից: Առաջնային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 20%-ից:Երկրորդային շուկայից ձեռքբերվող գույքերի համար տրամադրվող լիզինգ - սկսած 30%-ից***

Լիզինգի տրամադրման և օգտագործման եղանակ Անկանխիկ/ բանկային փոխանցումներով
Լիզինգի մարման եղանակ Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ նվազեցմամբ
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ Օրական 0․13%
Այլ պայմաններ
  • Լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ չեն կիրառվում (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող լիզինգների միջոցով),
  • Միևնույն Լիզինգառուն նպատակային ծրագրի շրջանակներում կարող է օգտվել Վարկերի բոլոր նպատակներից, ընդ որում, Հավելվածի 3-րդ կետով սահմանված ուղղություններով Վարկերի սուբսիդավորվող մասի ընդհանուր չափը չպետք է գերազանցի սույն որոշմամբ սահմանված առավելագույն սուբսիդավորման գումարի չափը,
  • Սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է լիզինգի մնացորդային մայր գումարի հանրագումարով։

*Փոխկապակցված կազմակերպությունների (փոխկապակցվածության դիտարկման համար հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը) խմբի մեջ ներառված տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ փոխկապակցված համարվող կազմակերպությունները) կողմից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի յուրաքանչյուր լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ միջոցառման շրջանակներում տրամադրված լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով: Նշված արտոնությունը չի վերաբերում աղյուսակում նշված դասակարգիչներին․

• D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու եվ լավորակ օդի մատակարարում»,

• F (ԷՖ) «Շինարարություն»։

**Մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:

***Կախված է լիզինգի գումարի չափից, լիզինգի ժամկետից, լիզինգի առարկայի տեսակից, հաճախորդի կողմից կատարվող կանխավճարի չափից, լիզինգի արժույթից, լիզինգի առարկայի օգտագործման ոլորտից, մատակարարի ռեզիդենտ, կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից։

Ուշադրություն․ Լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր
  • Լիզինգի հայտ բնօրինակ,
  • Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
  • Պետ. Ռեգիստրից տեղեկանք
  • Կանոնադրություն (պատճեն),
  • Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
  • Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
  • Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
  • Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
  • Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
  • Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
  • Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:

 

Հիմնական միջոցների ցանկ

Տրանսպորտային միջոցներ

Մարդատար մեքենաներ

  • տաքսի ծառայության համար
  • ծառայողական
  • առաքման ծառայության համար

Բեռնատար մեքենաներ

  • ինքնաթափեր
  • սառցարան-կցորդներ
  • բեռնափոխադրման մեքենաներ

Շինարարական մեքենաներ

  • ամբարձիչներ
  • վերամբարձ կռունկներ
  • բետոնախառնիչներ
  • ջրատար մեքենաներ
  • շինարարական տեխնիկա

Տուրիստական մեքենաներ

  • ավտոբուսներ
  • միկրոավտոբուսներ
  • երթուղային

Սարքավորումներ

Արդյունաբերական և էներգետիկայի սարքավորումներ

  • հոսքագծեր 
  • մինի գործարաններ 
  • տպագրական սարքավորումներ 
  • գեներատորներ և տուրբիններ 
  • այլ մասնագիտացված սարքավորումներ

Առողջապահական սարքավորումներ

  • ստոմատոլոգիական աթոռներ և սարքավորումներ
  • դիագնոստիկ և պրոֆիլակտիկ սարքավորումներ
  • այլ բժշկական սարքավորումներ
Առևտրի սպասարկման միջոցներ
 
  • սարքավորումներ սուպերմարկետների համար
  • ռեստորանային և խոհանոցային սարքավորումներ
  • այլ սարքավորումներ

Արևային ֆոտովոլտային կայաններ և ջրատաքացուցիչներ

Օգտակար տեղեկատվություն
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
  • Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն

Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Լիզինգի մայր գումարը։

Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Լիզինգի ստացման քայլերի հաջորդականություն։

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։  

Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 29.02.2024 | 19:14

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: